2019 Հուլ 16, Երեքշաբթի
Մաշկի ձգվածությունը՝ ստրիաները մաշկի կոսմետիկ դեֆեկտ են, որոնք հանդիպում են ապագա մայրերից 90 տոկոսի մոտ: Հաճախ դրանք առաջանում են որովայնի, կրծքի շրջանում, ազդրերին և նստատեղին: Ստրիաների առաջացումը կապված է հղիի օրգանիզմի հորմոնալ վերակազմավորման հետ, երբ պրոգեստերոնի և էստրոգենի մակարդակի աճին զուգահեռ պակասում է էլաստինի և կոլագենի արտադրությունը: Մաշկի մակերեսային շերտը չի հասցնում ձգվել նրա տակ գտնվող արագ աճող հյուսվածքների հետ, որի հետևանքով մաշկը բարակում է և առաջանում են պատռվածքներ: Գիտականորեն ապացուցված է, որ ստրիաների հակումը փոխանցվում է ժառանգորեն: Բայց փորձել կանխարգելել դրանք կարելի է և անհրաժեշտ է:
Ստրիաների առաջացման կանխարգելումը
• Կնոջ հավասարակշռված սնունդ, որի մեջ գերակշռում են սպիտակուց և վիտամին E պարունակող մթերքները: Հենց դրանք են ապահովում մաշկի առաձգականությունը: Ապագա մայրը պետք է սահմանափակի խմորեղենի և քաղցրի քանակն ու գերադասի թարմ բանջարեղենն և մրգերը, բուսայուղը, ընկուզեղենը, միսը, հավկիթը և հատիկեղենը: Օրվա ընթացքում պետք է խմել 1,5 լիտրից ոչ պակաս հեղուկ, առավելապես` մաքուր ջուր:
• Չափավոր ֆիզիկական ակտիվությունը (լող, քայլք, հղիների ֆիթնես) կօգնի կանխել քաշի կտրուկ աճը` իջեցնելով ստրիաների առաջացման հավանականությունը:
• Հղիության և կրծքով կերակրման ժամանակ կրել մաշկի գերձգումը կանխող պաշտպանիչ ամրակապ և հատուկ ներքնազգեստ:
• Հղիության սկզբից անհրաժեշտ է ամեն օր օգտագործել խոնավացնող միջոցներ, որպեսզի մաշկը չչորանա: Առաջին եռամսյակում պետք է սահմանափակվել բնական միջոցներով՝ ձիթապտղի, նշի և ածիկի (ծլած ցորեն) յուղերը կատարյալ կերպով խոնավացնում են մաշկի խնդրահարույց հատվածները: Երկրորդ եռամսյակից կարելի է օգտագործել ստրիաների համար հատուկ քսուկներ, որոնք կօգնեն պահպանել մաշկային ծածկույթների առաձգականությունը և կխոնավացնեն մաշկը: Ընդ որում, ավելի լավ է դրանց օգտագործումն սկսել դեռ ստրիաների բացակայության ժամանակ կամ անմիջապես նրանց առաջացումից հետո:
• Բժշկական հակացուցումների բացակայության դեպքում խնդրահարույց մասերի կոնտրաստ ցնցուղը և թեթև ինքնամերսումն արդյունավետ կանխարգելում են ստրիաների առաջացումը:
• Եթե, այնուամենայնիվ, գերձգումները հայտնվել են, դրանցից ամբողջովին ազատվել, երևի թե, չի հաջողվի: Ստրիաների հետ պայքարում առավել արդյունավետ կոսմետոլոգիայի մեթոդներն են` լազերային հարթեցումը, ներարկային մեզոթերապիան և քիմիական փիլինգը:
Ամեն դեպքում պետք է հիշել, որ այս միջամտությունները կտրականապես արգելված են հղիության ժամանակ: Դրանց կարելի է դիմել միայն 6-8 ամիս ծննդաբերությունից անց:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»